Jump to content

ՀՍՀ/ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱ (կինո… և իտալ.studio— ուսումնասիրություն, պարապ մունքների սենյակ), կինոնկարներ արտադրող ձեռնարկություն, ուր զուգակց վում են գեղարվեստա-ստեղծագործական(նկարահանող խումբ) և արտադրատեխնիկական (տեխնիկական արտադրամասեր) պրոցեսները: Կ. ապահովում է կինոնկարների ստեղծման ողջ պրոցեսը սցենարից մինչև ֆիլմապատճենը: Ըստ արտադրվող ֆիլմերի բնույթի՝ տարբերակվում են գեղարվեստական, փաստավավերագրական, գիտահանրամատչելի, ուսումնական և մուլտիպլիկացիոն կինո նկարների Կ-ներ: Արտադրական հիմնական օղակում՝ նկարահանող խմբում են՝ բեմադրող-ռեժիսորը, դերասանները, նկարիչները, օպերատորները, հնչյունա յին օպերատորները, երաժիշտները, ինժեներատեխնիկական աշխատողները և բազմաթիվ այլ տարբեր մասնագիտության բանվորներ ու աշխատողներ, գրիմարարներ, մոնտաժողներ, կոմբինացված նկարահանման մասնագետներ և ուրիշներ: Սցենարական բաժինը պատվիրում է հեղինակին, խմբագրում, ստեղծում ֆիլմի սցենարը: Նախապատրաստականփուլում ընտրվում են դերասանները, կատարվում դեկորների, զգեստների էսքիզները են: Կ-ի արտադրամասերն ու արհեստանոցները պատրաստում են հագուստը, կահույքը և նկարահանման ան հրաժեշտ բոլոր հարմարանքները: Կինոնկարահանման շրջանում ծավալուն աշ խատանք են կատարում դեկորատիվ-տեխնիկական կառույցների բաժինը, նկարահանման տեխնիկայի, ձայնատեխնիկայի, լուսատեխնիկայի, կոմբինացված նկարահանումների, կինոնկարի մոնտաժի և մշակման արտադրամասերը: Գեղարվեստական ֆիլմերի զգալի մասը ստեղծվումէ նկարահանման տաղավարներում, ինչպես և Կ-ին կից կամ նրանից դուրս հատուկ հրապարակներում և ջրավազաններում: Այդպիսի նկարահանումների ժամանակ օգտվում են շարժական սարքերից: Բազմաթիվ տեխնոլոգիական գործողություններ են կատարվում հնչյունի գրանցման ժամանակ, մոնտաժման սենյակներում: Կոմբինացված նկարահանումների համար օգտագործվում են հատուկսարքեր: Գիտամասսայական, ուսումնական և տեխ. ֆիլմերի արտադրության առանձնահատկությունը արագընթաց, ստորջրյա և միկրոնկարահանումների օգտագործումն է: Մուլտիպլիկացիոն ֆիլմերի Կ-ում կիրառում են միապլանային և բազմապլանային մուլտիպլիկացիոն հաստոցներ, մասնագիտացված նկարահանող կինոապարատներ: Կ-ի գեղարվեստական խորհուրդը (կազմված առաջատար մասնագետներից) քննարկում է սցենարը, դիտում նկարահանված նյութը, լսում կոմպոզիտորի գրած երաժշտությունը, գնահատում է ավարտված ֆիլմը: ՄՍՀՄ առավել խոշոր Կ-ները գտնվում են Մոսկվայում («Մոսֆիլմ», Մ. Գորկու անվ. մանկապատանեկան ֆիլմերի Կ.), Կիևում (Ա. Դովժենկոյի անվ. Կ.), Լենինգրադում («Լենֆիլմ»): Կ-ներ կան նաև բոլոր միութենական հանրապետություններում: ՀՍՍՀ-ում գործում են «Հայ-ֆիլմ». Հայաստանի վավերագրական ֆիլմերի և «Երևան» հեռուստատեսային ֆիլմերի Կ-ները: