ՀՍՀ/ԿԻՆՈՎԱՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԻՆՈՎԱՐ (հուն., միներալ: Քիմ. կազմը՝ HgS, պարունակում է 86,2 Hg: Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է: Առաջացնում է ռոմբոէդրիկ բյուրեղներ, հատիկավոր կամ փոշեխառն զանգվածներ: Գույնը՝ վառ և շագանակագույն կարմիր, փայլը՝ ալմաստի: Կարծրությունը՝ 2—2,5, խտությունը՝ 8000 կգ/մ³: Կ. սնդիկի առավել տարածված միներալն է: Հանդիպում է հիդրոթերմալ մերձմակերևութային քվարցի, կալցիտի, բարիտի, սակավ՝ ռեալ-գարի, բնածին ոսկու հետ: Հանքավայրերը հայտնի են ՍՍՀՄ-ում (Ուկրաինա, Կիրգիզիա, Ալթայ), Իսպանիայում, Հարավսլավիայամ, Իտալիայում, ԱՄՆ-ում: Կիրառվում է սնդիկի ստացման, գեղարվեստական ներկերի պատրաստման համար: Որպես գեղարվեստական ներկ, Կ. օգտագործում էին տակավին Հին Եգիպտոսում:
