Jump to content

ՀՍՀ/ԿԻՇ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻՇ (Kiss), Գիշ (կիշյան, հնագույն տոհմանունը՝ Ագոնց), էրնե Օգոստինոսի 1799, Տիմիշոարա (այժմ՝ Ռումինիայում)—6.10.1849, Արադ (այժմ՝ Ռումինիայում, 1848—49-ի հունգարական հեղափոխության հայազգի հերոս և զորավար: Գերդաստանը սերել է Տրանսիլվանիայի Եղիսաբեթուպոլիս քաղաքի հայ Ագոնցներից: Այնուհետև Կիշերը տ եղափոխվել են Բանատ, գնել կալվածքներ (Լլեմերում, էտեբեում, Կովաչ Հազայում, Կունակատայում և այլուր) և 1760-ին ստացել ազնվականության տիտղոս: 1817-ից Կ. մտել է զինվորական ծառայության և ենթասպայից հասել ասպետի ու գնդապետի (1842) աստիճանի, նշանակվել Հանովերյան հեծելազորային գնդի հրամանատար: Հեղափոխության սկզբին (1848, մարտ) միացել է հեղափոխական զորքերին՝ հեղափոխության տրամադրության տակ դնելով իր գերդաստանի հարստությունը (գնահատվում էր 6—7 մլն ֆլորին): Մեծ դեր է խաղացել Ոանատում սերբական հակահեղափոխական զորքերին ջախջախելիս, որի համար ստացել է (1848) գեներալի կոչում, պարգևատրվել հեղափոխության շքանշանով և նշանակվել հունգ. հեղափոխական բանակի հվ. ուժերի ընդհանուր հրամանատար: Մեպտ. 11-ին ազատագրել է Պերլաշը, ապա՝ էլեմերը: Հոկտեմբերին, կայսերական բանակի կողմն անցնելու հորդորով, Կ-ին հատուկ նամակ է հղել Րանատի ավստ. զորքերի հրամանատարությունը: Կ. մերժել է, դեկտ. 14-ին գրավել Տոմաշևացի բերդը և միացել գեն. Յա. Դամյանիչի հեղափոխական ուժերին: Այնուհետև, հեղափոխության վայրէջքի ժամանակ, երբ հունդ. հեղափոխական զորքերի գլխավոր հրամանատար գեն. Ա. Գերգեյը հանձնվելու բանակցություններ էր վարում հակառակորդների հետ, հեղափոխական կառավարությունը Կ-ին ուղարկել է Ա. Գերգեյի մոտ, որպեսզի նրան պարտադրի ենթարկվելու կառավարությանը: Հակառակ դեպքում՝ Կ. պետք է ստանձ-ներ բանակի ընդհանուր ղեկավարությունը: Անհաջողությունից հետո Կ. հնարավորություն ուներ արտասահման անցնելու, բայց հավատարիմ մնաց հեղափոխությանը, դիմադրելով Ա. Գերգեյի գլխավորությամբ հունգ. հեղափոխական զորքի անձնատուր լինելուն (13.8.1849): Դրա համար Կ. ձերբակալվեց (սեպտ. 21) և Արաղի ռազմ, ատյանով, 12 այլ հերոս զորապետների հետ, դատապարտվեց գնդակահարության (Կ-ի հետ մահապատժի ենթարկվեց նաև հայազգի զորապետ Վ. Լադարը): Կ-ի կալվածները բռնագրավվել ու տրվել են հեղափոխությունը ճնշող գեներալներին: Կ. թաղված է Կատալին-Ֆալվայում (հարավսլավական՝ Բանատ): Նադպեչկերեկում այժմ՝ Վելիկի Պեչկերեկ (Հարավսլավիա)Կ-ի պատվին հուշարձան է կանգնեցվել (1906), իսկ Արաղում՝ հուշակոթող՝ նվիրված 13 հերոսներին: Բոլորի լուսանկարներն էլ ցուցադրված են Հունգարիայի պատմության թանգարանում (Բուղապեշտ): Կ-ի անվ. փողոցներ կան Բուդապեշտում, Սեգեդում և այլուր: Կ. թեն լավ չէր տիրապետում հայերենին, սակայն, կապված էր հունգարահայ գաղութին և հայտնի էր նրա համար իր բարեգործություններով:

Ս. Քոլանջյան