Jump to content

ՀՍՀ/ԿԻՇՖԱԼՈՒԴԻ-ՇՏՐՈԲԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻՇՖԱԼՈՒԴԻ-ՇՏՐՈԲԼ (Kisfaludi-Strobl) ժիզմոնդ (ծն. 1884), հունգար քանդակագործ, ՀԺՀ ժող. նկարիչ (1952), ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ (1958): Սովորել է Բուդապեշտում, Վիեննայում, Փարիզում: Բուդապեշտի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆ. (1924-ից): 1910—20-ական թթ. սալոնային ակադեմիզմի ազդեցությամբ ստեղծել է կանանց քանդակներ և մոնումենտալ-դեկորատիվ բնույթի ստեղծագործություններ («Նետաձիգս», բրոնզ, 1918—19, Լրմիտաժ, Լենինգրադ): Հունգարիայում ժող. իշխանության հաստատումից հետո կերտել է իր հիմնական աշխատանքները՝ Ազատագրության մոնումենտը Գելլերտ լեռան վրա (Բուդապեշտ, 1947), վավերական բնութագրումով դիմաքանդակներ և հաստոցային գործեր («Սոմերսեթ Մոեմ», բրոնզ, 1948, «Թափառական Պետեֆին», բրոնզ, 1949, Հունգարի այի ազգային պատկերասրահ, Բուդապեշտ): Արժանացել է Կոշուտի անվ. մրցանակի (1950, 1953):