ՀՍՀ/ԿԻՈՏՈ
ԿԻՈՏՈ, քաղաք ճապոնիայամ, Հոնսյու կղզու կենտրոնական մասում: Կիոտո պրեֆեկտուրայի վարչական, երկրի տնտ., մշակութային և տուրիզմի միջազգային կենտրոնը, տրանսպորտային հանգույց: 1,4 մլն բն. (1970): Զարգացած է մեքենաշինությունը, մետալուրգիան, տեքստիլ արդյունաբերությունը: Կա կարի, սննդհամի, ապակու, խեցեղենի արդյունաբերություն: Ունի 2 համալսարան, բժշկ. ակադեմիա, Ազգային թանգարան, պատկերասրահ, բուսաբանական այգի են: Կ, երկրի հնագույն մայրաքաղաքներից է. պատմական և կրոնական կենտրոն: Կ. կառուցվել է 792794-ին (794—1192-ին կոչվել է Հեյան): Պաշտոնապես համարվել է երկրի մայրաքաղաքը, կայսրերի աթոռանիստը մինչև 1868-ը: Կ. աճել է միջնադարյան մայրաքաղաքի կանոնավոր հատակագծի հիման վրա: Պահպանվել են՝ Տոձի տաճարը (VIII—XVII դդ.), Սայխոձի (XIV դ.), Տենրյուձի (XIV դ.), Ռյոանձի (XV դ.), Դայգոձի (IX—XVI դդ.), Դայտոկուձի (XIV—XVII դդ.), Նանձենձի (XIII—XVII դդ.) և այլ մենաստաններ՝ բազմազան այգիներով, կինկակու («Ոսկյա տաղավար», XIV դ.), Գինկակու («Արծաթյա տաղավար», XV դ.) տաղավարները, կայսերական պալատի համալիրը (վերականգնվել է 1789-ին՝ IX դ. տիպարով), Նիձյո պալատը (XVII դ.), Կացուրա պալատական անսամրլը (XVII դ.): XX դ. շինություններից են՝ «Կիոտո Կայկան» մշակութային կենտրոնը (1950-ական թթ.), նիստերի միջազգային դահլիճը (1963): Կ-ի մոտ՝ Ուձիի Բյոդոին անսամբլում է փյունիկի տաճարը (1052):
