Jump to content

ՀՍՀ/ԿԻՊԼԻՆԳ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻՊԼԻՆԳ (Kipling) Զոգեֆ Ռեդյարդ (30.12.1865, Բոմբեյ—18.1.1936, Լոնդոն), անգլիացի գրող: 1882—89-ին ապրել է Հնդկաստանում: Հրատարակել է«Դեպարտամենտական երգեր» (1886) բանաստեղծությունների, «Բլուրների անպաճույճ զրույցներ» (1888) նովելների ժողովածուները: Հռչակվել է «Զորանոցային երգեր» (1892), «Յոթ ծով» (1896), «Հինգ ազգ» (1903) բաևաստեղծությունների գրքույկներով: Գրել է նաև «Լույսը մարեց» (1890) և «Կիմ» (1901) վեպերը: Հանրահայտ են երեխաների համար կ-ի գրածները, հատկապես ջունգլիներում, գազանների մեջ ապրող հնդիկ մանուկի՝ Մաուգլիի մասին պատմությունները («Ջունգլիների գիրքը», 1894, «Ջունգլիների երկրորդ գիրքը», 1895): Նոբելյան մրցանակի դափնեկիր (1907) է:

Գրկ. Կոտուկո էսկիմոս տղան, Թ., 1914: Նաուլեակա, Թ., 1915: Իր գլխի տեր կատուն, Ե., 1934: Ռիկի-Տիկկի-Տավհ, 2 հրտ., Ե., 1936: Ողշ մը մեոյալներու մեջ, Փարիզ, 1937: Արտասովոր հեքիաթներ, Ե., 1947: Փղի ձագը, Ե., 1961: Ս աուգլի, Ե., 1962: Պատմվածքներհենց այնպես, Ե., 1974: 17. Մանուկյան