ՀՍՀ/ԿԻՍԱԱՎՏՈՄԱՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԻՍԱԱՎՏՈՄԱՏ, մեքենա, ագրեգատ, որն ինքնուրույն կատարում է մեկ լրիվ աշխատանքային ցիկլ և արտաքին միշամտություն պահանջում է միայն ցիկլի կրկնման համար: Օրինակ, մետաղահատ կիսաավտոմատ հաստոցը կատարում է նախապատրաստուկի մշակման ամբողջ ցիկլը և հաստոցի մշակման մեխանիզմը սկզբնական դիրքի է վերադարձնում ինքնուրույն: Նախապատրաստուկը տեղադրում, հաստոցը գործարկում և մշակված դետալը հանում է բանվորը:
