Jump to content

ՀՍՀ/ԿԻՍԱԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻՍԱԿ, Գիսակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառում: Ի ոտորջրի յոթ թաղերից մեկը: 1915-ին ուներ 434 (62 ընտանիք) հայ բնա կիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Կ-ում էր տեղավորված Խոտորջրի առաջնորդարանը: Գյուղից հս. գտնվում էր Ս. Գրիգոր Լուսավորչի եկեղեցին (կառուցված 1770—80-ին, 1896—98-ին նրա տեղում կառուցվել է ավելի ընդարձակ, քարաշեն եկեղեցի): Կ. ուներ վարժարան: 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ բնակիչները տեղահանվել են և բնաջնջվել: Կեն դանի է մնացել ընդամենը 21 մարդ, որոնք բնակություն են հաստատել Կով-կասում և Ուկրաինայում:

Թ. Գևորգյան