Jump to content

ՀՍՀ/ԿԻՍԱՀԱՂՈՐԴՉԱՅԻՆ ԴԻՈԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻՍԱՀԱՂՈՐԴՉԱՅԻՆ ԴԻՈԴ, երկէլեկ տրոդ կիսահաղորդչային սարք, որի գործողությունը հիմնված է կիսահաղորդչի տարբեր հաղորդականության (խոռոչային և էլեկտրոնային) երկու տիրույթների սահմանում առաջացող р—ո անցման հատկությունների վրա: Կ. դ. ունի ոչ սիմետրիկ վոլտ-ամպերային բնութագիր, որի հետևանքով մի բևեռայնության դեպքում սարքով անցնող հոսանքն անհամեմատ ավելի մեծ է, քան հակառակ բևեռայնության դեպքում: Կ. դ-ի տարատեսակներն են ստաբիլիտրոսը, վարիկապը, թոմւեչային դիոդը, ֆոաոդիոդը, լու-սադիոդը. վերջինում օգտագործվում է էլեկտրական հոսանքի ազդեցությամբ որոշ р—ո անցումների լուսարձակման երևույթը: Կ. դ-ների հիմնական առանձնահատկություններն են փոքր չափերր, զանգվածը, իներտությունը, սպառման փոքր հզորությունը, լայն սահմաններում պարամետրերի կառավարման հնարավորությունը, ծառայության մեծ ժամկետը, որոշ դիողների պարամետրերի ուժեղ ջերմաստիճանային կախումը: Կ. դ. կիրառվում է փոփոխական հոսանքի ուդըղման, մոդուլված տատանումների գետեկտման, հաճախականությունների փոխա կերպման, տատանումների ուժեղացմանհամար, ինչպես նաև ռադիոտեխնիկական և էլեկտրոնային սարքերում՝ իբրև կառավարվող տարր (ռադիոհաճախականությունների բոլոր տիրույթներում):