ՀՍՀ/ԿԻՍԱՏՈՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԻՍԱՏՈՆ, 12-աստիճանանոց երաժշտական համակարգում երկու աստիճանների միջև ամենակարճ տարածությունը: Հավասարաչափ տեմպերացված լարվածքում կազմում է օկտավայի 1 12 մասը: Լադային նշանակության յուրահատկության տեսակետից տարբերում են որևէ աստիճանի և նրա ածանցված տարբերակի (դո—դո-դիեզ, ռե—բեմոլ-ռե), երկու հարևան աստիճանների (դո—դիեզ-ռե, սի—դո) և որևէ աստիճանի ու նրանից հաշված երրորդ աստիճանի միջև գոյացող Կ-երը, որոնք համապատասխանաբար կոչվում են քրոմատիկ, դիատոնիկ և էնհարմոնիկ: Տարբեր լադերի հնչյունաշարերում Կ-երի քանակն ու դիրքը այդ լադերի բնույթը որոշող կարևոր գործոններ են: Արևելյան երաժշտության մեջ կան հնչյունների Կ-ից փոքր տարածություններ ևս: Տես նաև Տոն:
