Jump to content

ՀՍՀ/ԿԻՍԵԼՅՈՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻՍԵԼՅՈՎ Տիխոն Ցակովլևիչ, ծն. 30.7 (12.8).1917, գ. Օգորոդնյա (այժմ՝ Գոմելի մարգում) սովետական պետական և կուսակցական գործիչ: ՍՄԿԿ անդամ 1940-ից: Ստացել է մանկավարժական բարձրագույն կրթություն: 1946-ին ավարտել է ՀամԿ(բ) կ ԿԿ-ին կից բարձրագույն կուսակցական դպրոցը: 1946—52-ին պատասխանատու աշխատանքներ է կատարել կուսակցության Բրեստի մարզկոմում, ապա ԲԿ(բ)Կ ԿԿ-ում: 1952—55-ին եղել է կուսակցության Բրեստի մարզկոմի առաջին, 1955—56-ին՝ Բելոռուսիայի կոմկուսի ԿԿ քարտուղար, 1956—59-ին՝ երկրորդ քարտուղար: 1958—62-ին՝ ՍՍՀՄ Գերագույն սովետի Ազգությունների սովետի նախագահի տեղակալ: 1959-ից ԲՍՄՀ Մինիստրների խորհրդի նախագահն է: ՍՄԿԿ XXII—XXV համագումարներում ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ անդամ: ՍՍՀՄ IV—IX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է: Պարգևատրվել է Լենինի երկու և «Պատվո նշան» շքանշաններով: