ՀՍՀ/ԿԻՍՈՒՄ
ԿԻՍՈՒՄ, օրգանիզմների ու բջիջների բազմացման եղանակ: Բակտերիաների Կ. իրականանում է ընդլայնական միջնա-պատերի առաջացումով, որին նախորդում է նոլկլեոիդի ԴՆԹ-ի թելիկների կրկնապատկումը (ռեպլիկացիա): Բջջային կորիզով օժտված միաբջիջ կենդանիների և ջրիմուռների Կ. միաժամանակ անսեռ բազմացում է: Կ. կարող է ընթանալ և ակտիվ, և հանգստի վիճակում (ցիստավորված): Միաբջիջ օրգանիզմներում (առանձին բացառությամբ) Կ. իրականանում է որպես ւէիտոզ: Նրան նախորդում է ԴՆԹ-ի ռեպլիկացիան և քրոմոսոմների կրկնապատկումը: Բազմաբջիջ օրգանիզմների բջիջների Կ. ընկած է անհատական զարգացման՝ օնտոգենեզիևսեռական բազմացման (տես Մեյոզ) հիմքում: Բազմաբջիջ բույսերի և կենդանիների օրգանիզմում առաջ են եկել բազմացման այլ եղանակներ, օրինակ, բողքոչումը: Բազմաբջիջ կենդանիներից Կ-ման ճանապարհով բազմացումը բնորոշ է որոշ թարթիչավոր որդերի:
