ՀՍՀ/ԿԻՍՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԻՍՐԱՐՈՒԹՅՈՒՆ, հողի վարձակալման ձև, երբ հողի սեփականատիրոջը տրվող վարձավճարը (որպես կանոն՝ բնամթերքով) կազմում է բերքի կեսը: Առաջացել է հողի մասնավոր սեփականության հետ մեկտեղ, լայն տարածում գտել կապիտալիզմի պայմաններում: ՍՍՀՄ-ում Կ., որոշ սահմանափակումներով, պահպանվել է մինչև 1930-ը:
