Jump to content

ՀՍՀ/ԿԻՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻՎ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդ գավառում: 1909-ին ուներ 26 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, Կամախի կիրճում: