Jump to content

ՀՍՀ/ԿԻՏՈՒՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻՏՈՒՐ Արսեն (1883, Բայազետ—1976, Բեյրութ), հալւարակական գործիչ: 1905-ից հնչակյան կուսակցության անդամ: Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1908) և Կ. Պոլսի Պետական բարձրագույն ուսուցչանոցը (1914): 1916-ին Բաղդադում կազմակերպել է «Տարագրել սոցպաշտպանության մարմին» բարեգործական ընկերությունը, որը նյութական օգնություն է ցույց տվել 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ Իրաք տարագրված հայերին: 1917-ին տեղափոխվել է Անդրկովկաս, 1918-ին մասնակցել Սարդարապատի ճակատամարտին: 1920-ի նոյեմբերին, գտնվելով Իրաքում, ողջունել է Հայաստանումսովետական կարգերի հաստատումը: 1920-ական թթ. աջակցել է Միջագետ-քից Սովետական Հայաստան հազարա վոր հայերի ներգաղթի գործին: 1937—1957-ին (ընդմիջումով) եղել է «Արարատ»ը խմբագիրը: Հրաաարակել էմարքսիզմը մանրբուրժուական տեսանկյունից մեկնաբանող՝ «Պատմության փիլիսոփայությունը» (1911), «Մարքսիզմ, դարվինիզմ, հոգին ու նյութը» (1939), հնչակյան կուսակցության անցյալն իդեալականացնող՝ «Հայ ազատագրության ճանապարհին» (1949), «Հուշեր և փուշեր» (Բեյրութ, 2-րդ հրտ., 1956) ևն գրքեր: «Արարատ»ում տպագրած մի շարք հոդվածներում պաշտպանել է ՍՍՀՄ արտաքին քաղաքականությունը՝ արտահայտելով սփյուռքահայ առաջադիմական ուժերի ձգտումները:

Վ. Գրիգորյան