Jump to content

ՀՍՀ/ԿԻՏՉԼՈՒ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻՏՉԼՈՒ Սայֆուդղին (1885—1963), Հնդկաստանի հասարակական գործիչ: Փաստաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր: Ավարտել է Ալլահաբադի և Քեմբրիջի համալսարանները: Հնդ. ազգային կոնգրեսի կուսակցության անդամ: 1919-ից՝ Հս-Արմ. Հնդկաստանի ազգային-ագատագրական շարժման ղեկավար: Հնդկաստանի անկախության հռչակումից (1947) հետո մասնակցել է խաղաղության կողմնակիցների շարժման կազմակերպմանը և ղեկավարմանը: 1951-ին ընտրվել է խաղաղության համահնդկական խորհրդի նախագահ և Խաղաղության համաշխարհային խորհրդի (ԽՀԽ) անդամ: 1955—59-ին եղել է ԽՀԽ փոխնախագահ, 1959-ից՝ ԽՀԽ Նախագահության անդամ: Արժանացել է «ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային լենինյան մրցանակի (1952):