Jump to content

ՀՍՀ/ԿԻՏ ՊԻԿԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻՏ ՊԻԿԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ, ԱՄՆ-ի ազգային աստղադիտարան: Գտնվում է Կիտ Պիկ լեռան (Kitt Peak, 2095 մ) վրա, Թուսոն քաղաքից (Արիզոնայի նահանգ) 72 կմ հարավ-արևմուտք: Գործում է 1959-ից (պաշտոնական բացումը կատարվել է 1960-ին): Պատկանում է աստղագիտական հետազոտությունների նպատակով կազմակերպված համալսարանների ասոցիացիային, որի մեջ մտնում են ամերիկյան 11 համալսարան և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստ-ը: Հիմնական գործիքներն են՝ 4 մ, 2,1 մ և 1,3 մ տրամագծով աստղադիտակները և աշխարհում խոշորագույն արեգակնային դիտակը: Նրա գիտական ղեկավարությամբ գործում է միշամերիկյան Չերո Տոլոլո աստղադիտարանը Չիլիում, որտեղ նույնպես տեղադրված է 4 մ տրամագծով աստղադիտակ: Կ. Պ. ա. ամենազինվածն է իր երկրում: Հետազոտությունները վերաբերում են աստղերի, գալակտիկաների, ինչպես նաև Արեգակի ֆիզիկական ուսումնասիրությանը: