ՀՍՀ/ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱԼԻՍԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Ալիսա Գուրգենի, ծն. 13.7.1936, Կորդոբա (Արգենտինա) հայ բանաստեղծուհի, գրում է իսպաներեն: Ավարտել է Բուենոս Այրեսի ազգային համալսարանի իրավաբանական ֆակ-ը: 10 տարի խաղացել է թատրոնում: 1968-ին փոխադրվել է Լոս Անջելես (ԱՄՆ): Բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Մեկ օրում հինգ ձայն», լույս է տեսել 1966-ին: Այնուհետև հրատարակվել են Կ-ի «էություն և կետադրություն» (1967, իտալ.), «Հայաստանյան ապրումներ» (1970), «ժամանակի, սիրո և խաղաղության մեջ» (1970), «Բանաստեղծություններ» (1972) ժողովածուները: Նրա«Պեդրո Ամոր» (1969) պիեսը ներկայացվել է Բուենոս Այրեսի «փայրո» թատրոնում կ. քանիցս այցելել է Սովետական Հայաստան (առաջին անգամ 1967-ին):
Երկ. Արմատ և էություն, Ե., 1967: Նամակաո Հայաստան, Ե., 1979: Ն. Ոսկանյան
