Jump to content

ՀՍՀ/ԿԻՐԱԿՈՍ ԵՐԶՆԿԱՑԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻՐԱԿՈՍ ԵՐԶՆԿԱՑԻ, 1270-ական թթ., Եկեղյաց գավառի Ագրակ (Ագարակ) ավան—1356, հայ իմաստասեր, մատենագիր, մեկնիչ, բանաստեղծ, մանկավարժ, եկեղեցական-քաղաքական գործիչ: Ուսանել է Երզնկայում: 1315-ից՝ րաբունապետ: Կ. Ե. Երզնկայի XIII—XIV դդ. գրական-իմաստասիրական դպրոցի նշանավոր ներկայացուցիչ է. գրել է ճառեր, քարոզներ, կանոնախրատական գործեր, մեկնություններ, շարականներ: Զարգացրել է նախորդների, մասնավորապես Հովհաննես Երզնկացի Պւոպի փիլ. հայացքներն ու առաջադիմական տեսակետները: Ուսումնասիրելով և համադրելով հին աշխարհի իմաստասերների գաղափարները՝ Կ. Ե. առաջնություն է տվել Արիստոտելի աշխարհըմբռնմանը: Քննել է անցավորին հավիտենականի, մարմնի և հոգու, նյութի և ստեղծագործության, եզակիի և ընդհանուրի փոխհարաբերության, իմացության միջոցների ու աստիճանների, գիտությունների դասակարգման և այլ փիլ. խնդիրներ: Մարմնի և հոգու փոխհարաբերությունը վերլուծել է որպես նյութիևմտքի, նյութի և արվեստի, ձևի և բովանդակության փոխհարաբերություն: Իբրև նյութի հիմնական հատկանիշ առանձնացրել է մշտական շարժումը, փոփոխելիությունը և հավերժությունը: Հոգին նույնացնելով մտքի հետ՝ հաստատել է նաև մարդու հոգևոր էության մշտապես դեպի կատարյալը վերափոխվելու հնարավորությունը: Ըստ Կ. Ե-ու, ճանաչողության առաջին աստիճանը զգայականն է, իսկ իրի կամ երևույթի վերջնական և ամբողջական ճանաչման համար անհրաժեշտ հինգ հիմնական գործոններից (զգայություն, երևակայություն, կարծիք, տրամախոհություն, միտք) ամենակարևորը միտքն է, որի էությունը, ըստ նրա, ընդհանրացման ունակությունն է՝ կոնկրետից ընդհանուրը և հակառակն ընթացող մտավոր գործունեությունը: Այս ամենի հիմքում, Կ. Ե. առանձնացրել է մարդու առաքինությունը՝ նրա բարոյական կողմնորոշվածությունը: Կ. Ե. երկար տարիներ զբաղվել է ուսուցչությամբ: Նա հատուկ ուշադրություն է դարձրել ավանդվող առարկաների և նյութի ընտրությանը, մատուցման եղանակին: Ուսուցանելը համարել է մտավորականի սրբազան պարտականությունը, գիտելիքները չօգտագործելը, աշակերտներ չպատրաստելը՝ հանցանք: Կազմել է ժամանակի համար բարձրագույն կրթության ձեռնարկ հանդիսացող ժողովածուներ՝ փիլ. երկերի, ճառերի, մեկնությունների, խրատների m գիտության գանագան բնագավառներ ընդգրկող այլ նյութերի հատուկ ընտրությամբ (օրինակ, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռագիր N 1379): Ընդօրինակելու, նմանվելու ձգտումը համարելով երեխայի ամենաբնորոշ գիծը՝ Կ. Ե. գտնում է, որ իմացական ու բարոյական կրթությունը պետք է կազմակերպել նախ դրական օրինակով ու գործով, ապա միայն խոսքով, սկզբից վերացնելով արատ ծնող պատճառները՝ մանկան մեջ ուժեղացնել գիտակցական գործոնը, սխալն զգալու և ուղղելու կամքը: Ելնելով տարիքային առանձնահատկություններից՝ Կ. Ե. դաստիարակությունը բաժանել է երեք շրջանի: Ըստ նրա, առաջին շրջանում պետք է գերակշռի դաստիարակի դերն ու միջամտությունը, երկրորդում՝ դաստիարակվողի գիտակցականությունն ու իր արարքների համար պատասխանատվությունը, երրորդում՝ այդ երկու ագդակների զուգակցումը: Կ. Ե-ու երկերում կարևոր տեղ են գրավում կանոնական խրատները, որոնք ունեն նաև օրենսդրական նշանակություն: Հանցանքը քննելիս նա անհրաժեշտ է համարել անհատական և հոգեբանական մոտեցումը (տարիքը, սեռը, ընտանեկան, ամուսնական վիճակը, սոցիալական պայմանները, դրդապատճառները ևն): Կ. Ե-ու աշխատություններն ունեն պատ-մա-ճանաչողական մեծ արժեք, բովանդակում են հայ և այլ ժողովուրդների կենցաղը, բարքերը, սովորույթները, օրենքները, զբաղմունքը, հետաքրքրությունները, հասարակական-քադաքական կյանքն արտացոլող տեղեկություններ: Շարունակելով իր դպրոցի ավանդները՝ նա հետևողականորեն պայքարել է հայ ժողովրդի միասնությունը պառակտող այլազգի ու դավանալիոխ հայ քարոզիչների դեմ, պաշտպանել ազգերի համերաշխ ու իրավահավասար գոյակցության սկզբունքը: Կ. Ե-ու չափածո գործերը քիչ են պահպանվել, սակայն իրենց բարձր արվեստի շնորհիվ հեղինակին հռչակել են միջնադարի մեծ շարականագիր: Աշխատությունները պահպանվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում (ձեռագիր 228, 353, 750, 1098, 1576, 1980, 2178, 2187, 2283, 2335, 4070, 5353, 8356 ևն) և արտասահմանյան ձեռագրապահոցներում:

Գրկ. Սրբոյ հօրն Ելագրի Պոնտացւոյ Վարք և մատենագրաթիւնք, թարգմանեալք ի յունէի հայ բարբառ ի հինգերորդ դարոլ, աշխատասիրութեամբ և ծնթ. ի լոյս ընծայնաց հ. Բարսեղ Վ. Օտրգիսեան, Վետ., 1907: Քյուրտյան Հ., Երիզա և Եկէղյաց գավառ, հ. 1, Վնտ., 1953, էջ 225— 36: Սրապյան Ս., Բանասիրական ճշգրտումներ, «ՊԲՀ», Ե., 1972, 4: Ա. Սրապյան