Jump to content

ՀՍՀ/ԿԻՐԻԼԻՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻՐԻԼԻՆ Վլադիմիր Ալեքսենիչ, ծն. 7(20).1.1913, Մոսկվա, սովետական պետական և կուսակցական գործիչ, էներգետիկայի և ջերմաֆիզիկայի բնագավառի գիտնական, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1962, թղթակից անդամ՝ 1953-ից): ՍՄԿԿ անդամ 1937-ից: 1936-ին ավարտել է Մոսկվայի էներգետիկայի ինստ-ը: Աշխատել է Կաշիրայի ՀԷԿ-ում, Մոսկվայի էներգետիկայի ինստ-ում (1952-ից՝ պրոֆեսոր): Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941—45) ծառայել է ռազմածովային նավատորմում: 1954—55-ին եղել է ՍՍՀՄ բարձրագույն կրթության մինիստրի տեղակալ, 1955—62-ին՝ ՍՄԿԿ ԿԿ բաժնի վարիչ, 1963—65-ին՝ ՍՍՀՄ ԳԱ փոխպրեզիդենտ: 1965-ին նշանակվել է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի գիտության և տեխնիկայի պետական կոմիտեի նախագահ: 1961-ից՝ ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու, 1966-ից՝ անդամ, ՍՍՀՄ VI—X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Արժանացել է ՍՍՀՄ պետ. (1951) և լենինյան (1959) մրցանակների: Պարգևատրվել է Լենինի 4, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով: