ՀՍՀ/ԿԻՐԽՀՈՖ
ԿԻՐԽՀՈՖ (Kirchhoff) Գուստավ Ռոբերտ (12.3.1824, Քյոնիգսբերգ 17.10.1887, Բեռլին), գերմանացի ֆիզիկոս, Բեռլինի ԳԱ անդամ (1874). Պետերբուրգի ԳԱ թդթ. անդամ (1862): Ավարտել է Քյոնիգսբերզի համալսարանը (1846): Բրեսլաուի (1850)և ալդելբերգի (1854) համալսարանների պրոֆեսոր: 1875-ից գլխավորել է Բեռլինի համալսարանի մաթ. ֆիզիկայի ամբիոնր: Աշխատանքները վերաբերում են օպտիկային, էլեկտրադինամիկային, մեխանիկային: 1847-ին լուծել է ճյուղավորված էլեկ-տրական շղթաներում հոսանքների բաշխման խնդիրը (տես Կիրխհոֆի կանոններ): Կ. ԱՌ. Վ. Բոմւզենո հիմք են դրել սպեկտրային վերլուծությանը (1859), որի միջոցով հայտնաբերե են ցեզիումը (1860)ևռուբիդիումը (1861): 1858-ին տվել է քիմ. ռեակցիայի ջերմային էֆեկտի մեծության ջերմաստիճանից կախման հավասարում (Կիրխհոֆի հարավ-ալ-ում): 1859-ին Կ. ձևակերպել է ջերմային ճառագայթման հիմն, օրենքներից մեկս (տես Կիրխհոֆի ճառագայթման օրենք) և ֆիզիկա ներմուծել բացարձակ սև մարմին հասկացությունը: 1860-ին ճշգրիտ բացատրել է Արեգակի սպեկտրում մութ շերտերի (ֆրաունհոֆերյան գծեր) առաջացման պատճառը և ենթադրություններ արել Արեգակի մթնոլորտի քիմ. բաղադրության մալփն:
