Jump to content

ՀՍՀ/ԿԻՐՈՎԱԿԱՆԻ «ԱՎՏՈՄԱՏԻԿԱ» ԳՈՐԾԱՐԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻՐՈՎԱԿԱՆԻ «ԱՎՏՈՄԱՏԻԿԱ» ԳՈՐԾԱՐԱՆ, ՍՍՀՄ սարքաշինության, ավտոմատացման միջոցների և կառավարման համակարգերի ձեռնարկություն: Հիմնադրվել է 1956 թվականին: Առաջին արտադրանքը (փոքրածավալ դիֆերենցիալ-տրանսֆորմատորային սարքեր և հավասարակշռված կամուրջներ) թողարկվել է 1959-ին: 1977-ին համախառն արտադրանքը կազմել է 19,7 մլն ռ.: Արտադրում է տեխնոլոգիական պրոցեսների կարգավորման և հսկման էլեկտրաչափիչ սարքեր և լայն սպառման առարկաներ: Արտադրանքի 30-ը ունի որակի պետ. նշան: Հիմնական արտադրամասերն են՝ գալվանական, գործիքային: Արտադրանքն իրացվում է ՄՄՀՄ-ում, ինչպես նան. արտահանվում է աշխարհի 25 երկրներ: Կոոպերացված է երկրի 400 ձեռնարկության, հատկապես Նալչիկի էլեկտրասարքավորումների և Ուժգորոդի սարքաշինական գործարանների հետ: Գիտատեխնիկական կապեր ունի Լենինգրադի, Երևանի պետ. միութենական կոնստրուկտորական բյուրոների, Մոսկվայի ստանդարտների համամիութենական ԳՀԻ-ի ու Թբիլիսիի անալիտիկ սարքերի հատուկ կոնստրուկտորական բյուրոյի հետ: Գործարանը մասնաճյուղեր ունի Ստեփանավանի շրջանի Գյուլագարակ գյուղում և Կա-լինինո քտա-ում: