Jump to content

ՀՍՀ/ԿԻՐՈՎԱԿԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻՐՈՎԱԿԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ, ՀՍՍՀ տեղական արդյունաբերության մինիստրության ձեռնարկություն: Հիմնադրվել է 1966-ին: Թողարկում է կուլտուր-կենցաղային, տնտ. գործածության ու արդուզարդի ապրանքներ, պլաստմասսայե իրեր, հուշանվերներ, լուսատեխ. սարքավորում: 1973-ից կարի արտադրության մասնաճյուղ ունի Դիլիջանում: