Jump to content

ՀՍՀ/ԿԻՐՈՎԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻՐՈՎԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ Հ. Աբելյանի անվան, պետական, հիմնադրվել է 1931-ին: Հիմնականում կազմված էր տեղի թատերախմբի անդամներից, ինչպես և Թբիլիսիի հայկական թատրոնին կից ստուդիայի ուսանողներից: Բացվել է Յանովսկու «Ցասում» պիեսի ներկայացումով (ռեժիսոր՝ Աշ-Մաթ, նկարիչ՝ կ. Մինասյան): Կ. դ. թում ընդգրկված էին դերասան-դերասանուհիներ Ա. փաշայանը, Ա. Խուոանյանը, Ժ. Էլոյանը, է. Ներսիսյանը, Ա. Արևշատյանը, Գ. Նալբանդյանը, Ծ. Վրույրը, Ա. Նալչաջյանը, Ռ. Միդասյանը, Ա. Գևորզյանը և ուրիշներ: Խմբի պրոֆեսիոնալ կարողությունների բարձրացմանը նպաստել են ռեժիսորներ Ա. քուրջալյանի, Վ. Աճեմյանի, Տ. Շամիոխանյանի բեմադրությունները և հայ բեմի վարպետներ Վ. փալիազյանի, Հ. Ներսիսյանի, Հասմիկի, Ա. Ոսկանյանի, ժասմենի հյուրախաղերը: Թատրոնի հետ սերտ կապի մեջ է եղել Հ. Աբելյասը, որի անունով էլ 1936-ին կոչվել է այն: Հայրենական մեծ պատերազմի տարիներին բեմադրվել են Մուրացանի «Ռագան», «Գևորգ Մարզպետունի», Կ. Աիմոնովի «Ռուս մարդիկ»ևայլ գործեր: Ետպատերազմյան տարիների լավագույն ներկայացումներից են՝ Բ. Լավրենյովի «Ի պատիվ նրանց, ովքեր ծովում են», Կ. Սիմոնովի «Ռուսական հարց», Ա. Կոռնեյչուկի «Մակար Դոլբրավա», Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար», Շեքսսլիրի «Ձմեռային հեքիաթ», Գ. Բորյանի «Նույն հարկի տակ», 1960-ական թթ.՝ Ա. Օստրովսկու «Եկա-մըտաբեր պաշտոն», Ա. Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել», Գ. Գևորզյանի «Կապույտ ձիավոր», Գ. Սունդոլկյանի «էլի մեկ զոհ», Կ. Րուաչիձեի «Բակում կատաղի շուն կա», Դեֆիլիպոյի «Ծննդյան տոնը սինյոր Կոլպելլոյի տանը»: Կ. դ. թ-ի ստեղծագործական առաջընթացին նպաստել են ռեժիսորներ Աշ-Մաթը, Հ. Կարապետյանը, Ս. Աքմաքչյանը, Գ. Կոտովը, Մ. Ռաֆայելյանը, նկարիչներ Ս. Արուտչյանը, Ռ. Նալբանդյանը, Ռ. Վանյանը, Թ. Բերբերյանը դերասան-դերասանուհիներ Ա. Շազաֆյանր, Ա. Հովհաննիսյանը, Ա. Վաչյանը, Հ. Նաղաշյանը, Ս. Հովհաննիսյանը, Ա. Արշակունին, Ա. Հարությունյան Ա, Հովհաննիսյանը, Հ. և Ա. Մսրյաէէըրը, Մ. Խառատյանը, Գ. Գևորգյանը և ուրիշներ: 1970-ական թթ. թատրոնը համալրվել է երիտասարդ դերասան-դերասանուհիներով: 1972-ից գլխավոր ռեժիկորն է Վ. Շահվերդյանը: 1970-ական թթ. հետաքրքիր բեմադրություններից են՝ x,. Դումբաձեի «Մի վշտանա, մայրիկ», գ. Սունդուկյանի «Ամուսիններ», Վ. Ռոզովի «Երջանկություն որոնելիս», Ա. Չպաիձեի «Ագատ թեմա», Շիրվանզադեի «Քաոս», Վ. էֆտիմիուի «Մահ տեսած մարդը», Մ. Շաթիրյանի «Կովկասի արտակարգ կոմիսարը»: Թատրոնում ստեղծագործում են ՀՍՍՀ ժող. արտիստ Վ. Գրիգորյանը, ՀԱԱՀ վաստ. արտիստներ Լ. փաշինյանը, Հ. Ազիգյանը, Լ. Սարգսյանը, Ա. Հովհաննիսյանը, Մ. Տիրոսյանը, Մ. Հակոբյանը, դերասաններ Ա. Զաքարյանը, է. Ադամյանը, Ն. Քալաշյանը, Գ. Պապյանը, Հ. Ալեքսանյանը, Ռ. իյոսրոևը և ուրիշներ:

Վ. Շահվերդյան