Jump to content

ՀՍՀ/ԿԻՐՈՎԱԿԱՆԻ ԼՈՒՍԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻՐՈՎԱԿԱՆԻ ԼՈՒՍԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ, ՍՍՀՄ էլեկտրատեխնիկական արդյունաբերության մինիստրության «Հայ էլեկտրալույս» արտադրական միավորման ձեռնարկություն: Առաջին արտադրանքը թողարկել է 1966-ին: Ունի դրոշմման, մամլման, պատման, լյումինեսցենտ ջահերի հավաքման, կուլտուր-կենցաղային իրերի հավաքման, գործիքային ևն արտադրամասեր: Արտադրում է ջահեր՝ հասարակական շենքերի և բնակելի տների համար: Կոոպերացված է արդ. միավորման մեջ մտնող Մարտունու, Գագարինի, Աիսիանի մասնաճյուղերի հետ: Արտադրանքն իրացվում է ՍՍՀՄ-ում, առաքվում աշխարհի 11 երկիր: