ՀՍՀ/ԿԻՐՈՎԱԿԱՆԻ ՃՇԳՐԻՏ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ
ԿԻՐՈՎԱԿԱՆԻ ՃՇԳՐԻՏ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ, ՍՍՀՄ հաստոցաշինական և գործիքաշինական արդյունաբերությանմինիստրության ձեռնարկություն: Հիմնադրվել է 1959-ին: Արտադրում է խառատային, սեղանի-զայլիկոնող, խառատայհն-պտուտակահան, պտուտակահան-էլեկտրակայծային, գերձայնային, բալանսավորվող Կ հատուկ նշանակության հաստոցներ: 1978-ին, 1959-ի համեմատ, արտադրանքի ծավալն աճել է ավելի քան 450 անգամ: Հիմնական արտադրամասերն են՝ մեխանիկական մշակման, հավաքման, խառատային հաստոցների հավաքման: Արտադրանքն իրացվում է ՍՍՀՄ-ում, արտահանվում՝ 30 երկիր: 1966-ին Լայացիզի, Պլովդիվի և Մոսկվայի ցուցահանդեսներում 4531 մակնիշի էլեկտրակայծային հաստոցը արժանացել է 3 ոսկե մեծ մեդալների, իսկ 4532 ՖՅ մակնիշի թվածրագրային կառավարման էլեկտրաէրոզիոն հաստոցը 1977-ին Լայպ-ցիգի ցուցահանդեսում՝ ոսկե մեդալի: Գործարանը գիտատեխնիկական կապեր ունի Մոսկվայի, Երևանի, Օդեսայի և այլ նախագծային տեխնոլոգիական ինստիտուտներիևկոնստրուկտորական բյուրոների հետ:
