Jump to content

ՀՍՀ/ԿԻՐՈՎԱԿԱՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻՐՈՎԱԿԱՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ, ՀՍՍՀ լուսավորության մինիստրության մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատություն: Բացվել է 1969-ին, Հայկական հեռակա մանկավարժական ինստիտուտի հիման վրա: Ունի 4 ֆակուլտետ՝ պատմա-բանասիրական, ֆիզիկա-մաթեմատիկական, կենսաբանական, մանկավարժության և տարրական կրթության մեթոդիկայի (վերջինս՝ հայկ.ևռուս, բաժիններով) ստացիոնար և հեռակա բաժիններ, 17 ամբիոն, 9 ուսումնագիտական լաբորատորիա, գրադարան (շուրջ 16200 հ. գիրք), մարզական համալիր: 1970-ից գործում է ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ): Ինստ-ը ժողկրթության համար պատրաստում է հայոց լեզու, հայ գրականություն, մաթեմատիկա, ֆիզիկա, ուսուցման տեխ. միջոցներ, պատմություն, կենսաբանություն, քիմիա, երգ-երաժշտություն, գյուղտեխնիկա առարկաների, նախադպրոցական հիմնարկների մասնագետներ, դասվարներ: Հրատարակում է գիտաշխատությունների, գիտական զեկուցումների թեզիսների ժողովածուներ: Գիտական կապեր ունի Երևանի, Օդեսայի, Թբիլիսիի և այլ քաղաքների ինստ-ների հետ: 1970—77-ին տվել է 5732 շրջանավարտ (հեռակա՝ 5000): Ուներ 2583 ուսանող (հեռակա՝ 1652), 148 դասախոս (1978): Կ. մ. ի-ում սովորելու են գալիս նաև վրաստանից, Աբխազիայից, Աջարիայից, Ադրբեջանից, Հյուսիսային Կովկասից:

Ռ. Հարությունյան