Jump to content

ՀՍՀ/ԿԻՐՈՎԱԿԱՆԻ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻՐՈՎԱԿԱՆԻ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ, ՍՍՀՄ քիմիական արդյունաբերության մինիստրության ձեռնարկություն: Հիմնադրվել է 1962-ին: Թողարկում է տարբեր տեսակի մանրաթելեր: Հումքն ստանում է Երևանի «Պոլիվինիլացետատ» գործարանից, մասամբ՝ Կանադայից: Ունի քիմ., մանման, ոլորման, տեսակավորման, ծավալային թելի արտադրամասեր: Գործարանի արտադրանքն առաքվում է ՍՍՀՄ 30 քաղաք: 1974-76-ին մասնակցել է Լայպցիգի, Սան-Պաուլոյի, Բուխարեստի, քուենոս Այրեսի միջազգային տոնավաճառներին և ցուցահանդեսներին: 1972-ին պարգևատրվել է «Հոբելյանական պատվո նշան» շքանշանով: 1976-ին ՍՍՀՄ-ում առաջին անգամ արտադրել է սիգարետների ֆիլտրերի ացետատային ժապավեն, որի հիմնական սպառողը «Հայ-ծխախոտարդ»ի Երևանի ծխախոտի ֆաբրիկան է: