Jump to content

ՀՍՀ/ԿԻՐՈՎԱԿԱՆԻ ՆԿԱՐՉԱԿԱՆ ԴՊՐՈՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻՐՈՎԱԿԱՆԻ ՆԿԱՐՉԱԿԱՆ ԴՊՐՈՑ, Կիրովականի Ս. Աղաջանյանի անվ. գեղարվեստի մանկական դպրոց, հիմնադրվե է 1957-ին՝ Մ. Սարյանի և Ա. Սարգսյանի նախաձեռնությամբ: Սկզբում սովորել են 25 աշակերտ, 1978-ին՝ 210: 1963-ին դպրոցը կոչվել է ՀՍՍՀ ժող. նկարիչ Ս. Աղաջանյանի անունով: Հանրապետությունում դպրոցը առաջինն է սկսել դեկորատիվ-կիրառական արվեստի դասավանդումը, ցուցահանդեսներ է ունեցել նաև արտասահմանյան երկրներում (Չեխոսլովակիայում և ճապոնիայում ցուցադրվել են դպրոցի սաների գոբելեն աշխատանքները):