ՀՍՀ/ԿԻՐՈՎԱԿԱՆԻ ՊՈԼԻՄԵՐԱՅԻՆ ՍՈՍԻՆՁՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ
ԿԻՐՈՎԱԿԱՆԻ ՊՈԼԻՄԵՐԱՅԻՆ ՍՈՍԻՆՁՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ գիտահետազոտական և նախագծային է. Լ. Տեր-Ղազարյանի անվան, ՍՍՀՄ քիմիական արդյունբերության մինիստրության «Աոյուգքիմպլաստ» համամիութենական միավորման գիտական հիմնարկություն: Կազմակերպվել է 1958-ին: Սկզբում զբաղվում էր քիմ. արդ. ձեռնարկությունների հետազոտման և նախագծման աշխատանքներով և կոչվում էր Հայքիմգիտնախագիծ: 1967-ին վերակառուցվել և մասնագիտացվել է արդյունաբերության տարբեր բնագավառներում օգտագործվող պոլիմերային սո-սընձող նյութերի, սինթետիկ խեժանյութերի ստեղծման, սոսինձների արտադրության ու ներդրման, ինչպես նաև քիմ. արդյունաբերության ձեռնարկությունների նախագծման, հոսող ջրերն արտադրական թափոններից մաքրելու աշխատանքների ուղղությամբ: Ունի գիտահետազոտական, նախագծային և փորձնական արտադրության բաժիններ: Տարեկան արտադրանքը (սոսինձներ) 500 տ է: Կիրառվում է ավտոմոբիլաշինության, նավաշինության, ռադիոտեխնիկայի, նավթամշակման, պոլիգրաֆիական, փայտամշակման և արդյունաբերության այլ ճյուղերում: Սոսնձի հիմնական սպառողը Վոլգայի (ք. Տոլյատի) ավտոգործարանն է: Ինստ-ում նախագծվել է Երևանի «Պոլիվինիլացետատ» գործարանը:
