ՀՍՀ/ԿԻՐՈՎԱԿԱՆ ԳՅՈՒՂ ՎՐԱՑԱԿԱՆ ՍՍՀ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԻՐՈՎԱԿԱՆ, հայաբնակ գյուղ վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, շրջկենտրոնից 8 կմ արևմուտք: Կ. մտնում է Վաչիանի սովետական տնտեսության մեջ: Զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ: Դյոլղում գործում են ութամյա դպրոց, ակումբ, գրադարան: Կ-ի մոտակայքում են գտնվում Զրես գյուղի և երկու եկեղեցիների ավերակները, որտեղ հայտնաբերվել են խաչքարեր, թոնիրներ, կավե ամաններ: Կ. հիմնադրել են 1936-ին Ծալկայի շրջանի Դարաքով գյուղից տեղափոխված բնակիչները:
