Jump to content

ՀՍՀ/ԿԻՐՈՎԻ ԱՆՎԱՆ ԱՎԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻՐՈՎԻ ԱՆՎԱՆ ԱՎԱՆ (մինչև 1939-ը՝ Սովխոզ 2), բնակավայր Հայկական ՍՍՀ Արարատի շրջանում, Երևան—Նախիջևան խճուղու վրա, շրջկենտրոնից 11 կմ հյուսիս-արևմուտք: Սովետական տնտեսությունն զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ա-կումբ, գրադարան, կինո, մանկապարտեզ, հիվանդանոց և դեղատուն: