ՀՍՀ/ԿԻՐՈՎԻ ՄԱՐԶ
ԿԻՐՈՎԻ ՄԱՐԶ, ՌՍՖՍՀ կազմում: 1934-ի դեկտ. 7-ին կազմվել է որպես Կիրովի երկրամաս, 1936-ի դեկտ. 5-ին՝ դարձել մարզ: Տարածությունը 120,8 հզ. կմ² է, բնակչությունը՝ 1662 հգ. (1979): Ունի 39 շրջան, 19 քաղաք, 55 քտա: Կենտրոնը՝ Կիրով: Կ. մ. 1959-ի դեկտ. 25-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով:
Բնությունը: Կ. մ. գտնվում.է ՍՍՀՄ եվրոպական մասի արլ-ում: Ոլրաալիքավոր մակերևույթով, հս-ից ով. թեքված հարթավայր է: Կենտրոնով անցնում է Վյատկայի Ուվալը (մինչև 284 մ բարձրույամբ): Հս-արլ-ում է Վերին Կամայի բարձրությունը (մինչև 337 մ), հս-ում՝ Հյուսիսային Ուվալները (մինչև 251 մ)՝ վոլգայի և Հյուսիսային Դվինայի ավազանների շրբաժանը: Առավել խոշոր դաշտավայրերից են Չեպեցկայան, Կիրովո-Կոտելնիչին և Կիլմեգսկին: Կլիման չափավոր ցամաքային է: Հունվարի միջին ջերմաստիճանը— 14°C-ից— 16°C է, հու-լիսինը՝ 17—19°C, տարեկան տեղումները 400—600 մմ են: Վեգետացիոն շրշանը 155—170 օր է: Գլխավոր գետերն են Վյատկան, Կաման, Վետլուգան: Հողաբուսական ծածկույթում գերակշռում են պոդզոլային հողերն ու անտառները: Կենդանիներից կան սկյուռ, կզաքիս, աղվես, ջրասամույր, լուսան, արջ, որմգդեղն են, թռչուններից՝ աքար, ցախաքլոր, խլահավ, սագ:
Բնակչությունը: 91-ը ռուսներ են, բնակվում են նաև մարիներ, թաթարներ, ուդմուրտներ, կոմիներ և այլք: Միջին խտությունը 1 կմ² վրա 13,8 մարդ է: Քաղաքային բն. 64 է (1979): Խոշոր քաղաքներն են Կիրովը, Կիրովո-Չեպեցկը, Կոտհլնիչը, Սլոբոդսկոյը:
Տնտեսությունը: Զարգացած են մեքենաշինությունն ու մետաղամշակությունը, վառելիքային, էլեկտրաէներգետիկ, քիմ., անտառային, կաշվի, կոշիկի, մորթեղենի արդյունաբերությունը: Գյուղատնտեսությունը մասնագիտանում է մսակաթնատու անասնապահության, հացահատիկի, վուշի արտադրության ուղղությամբ: 1972-ին կար 314 կոլտնտեսություն, 234 սովետական տնտեսություն, 11 թռչնաֆաբրիկա: Երկաթուղիների երկարությունը 1049 կմ է, կոշտ ծածկով ավտոճանապարհներինը՝ 6438 կմ, նավարկեյի գետերի երկարությունը՝ 2125 կմ: Լուսավորությունը և առողջապահությունը: 1972-ին Կ. մ-ումկար 3 բուհ, 1190 մասսայական գրադարան, 1543 ակումբ, 9 թանգարան, 3 թատրոն, 1563 կինոկայանք, 212 հիվանդանոց, 3,4 հզ. բժիշկ: Հրատարակվում է մարզային 2 թերթ:
