ՀՍՀ/ԿԻՐՈՎՈԳՐԱԴ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԻՐՈՎՈԳՐԱԴ (ն. Ելիգավետգրադ), քաղաք, Ուկրաինական ՍՍՀ Կիրովոգրադի մարզի վարչական կենտրոնը: Գտնվում է Ինգուլ գետի ափին: Երկաթուղային կայարան է, ավտոխճուղային հանգույց, արդ. կարևոր կենտրոն: Ունի 237 հզ. բն. (1979): Արդյունաբերության առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը և մետաղամշակումը: Զարգացած է նաև սննդի և թեթև արդյունաբերությունը: Կան մանկավարժական, գյոլղատնտ. մեքենաշինության ինստ-ներ, 9 միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություն, երաժշտա-դրամատիկական և տիկնիկային թատրոններ, ֆիլհարմոնիա, հայրենագիտական թանգարան, հիմնադրվել է 1764-ին:
