ՀՍՀ/ԿԻՐՈՎՍԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԻՐՈՎՍԿ (մինչև 1934-ը՝ Խիբինոգորսկ), քաղաք ՌՍՖՍՀ Մուրմանսկի մարզում, Իփբինի լեռների ստորոտին, Մեծ Վուդյավր լճի ափին: 38 հգ.բն. (1970): Կան ապատիտի, նեֆելինի հանքավայրեր, հանքահարստացուցիչ և կահույքի ֆաբրիկաներ: Գործում է Լենինզրադի լեռնային ինստ-ի երեկոյան ֆակուլտետը: Կ-ում են Ս. Մ. Կիրովի տուն-թանգարանը, աշխարհի ամենահյուսիսային Բևեռաալպիական բուսաբանական այգին: Քաղաք է 1931-ից:
