Jump to content

ՀՍՀ/ԿԼԱՅՆԻ ՇԻՇ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԼԱՅՆԻ ՇԻՇ, փակ միակողմանի մակերևույթ: Առաջինը դիտարկել է Ֆ. Կյայնը (1874): Կ. շ. կարող է ստացվել երկու ծայրն էլ բաց խողովակից (նկ. ա), եթե ճկելով այն, նեղ ծայրը անցկացվի իր պատի միջով և միմյանց «սոսնձվեն» (նույնացվեն) երկու շուրթերը՝ արտաքին, լայն շուրթը ծռելով ներս, իսկ ներքին, նեղ շուրթը՝ դուրս (նկ. բ): Այսպիսով, ստացվում է ինքնահատվող մակերևույթ: Առանց ինքնահատման Կ. շ. կարելի է կառուցել միա) ն քառաչափ տարածության մեջ: