Jump to content

ՀՍՀ/ԿԼԱՊԱՐԵԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԼԱՊԱՐԵԴ (Claparede) Էդուար (24.3. 1873, Ժնև—29.9.1940, ժնև), շվեյցարացի հոգեբան: Ժնևի համալսարանի պրոֆեսոր (1908-ից): Ժն և ի ժ. Ժ. Ռուսոյի անվ. մանկավարժական ինստ-ի (1912, մանկավարժական հոգեբանության փորձարարական հետազոտությունների միջազգային կենտրոն) և «Շոգետեխնիկայի միջազգային ընկերության» (1920) հիմնադիր: Կ. հոգեբանությունը հակադրել է ասոցիանիզմին, հարել Վ. Վունդի, Թ. Ռիբոյի և Ու. Ջեմսի գաղափարներին, զարգացրել գիտակցության ակտիվության մասին ուսմունքը: Կ. «ֆունկցիոնալ հոգեբանության» ներկայացուցիչ է: Կ. առաջ է քաշել օնտոգենեզի ընդհանրացման պրոցեսում որակապես տարբեր մակարդակների մասին գաղափարը, որը որոշակի ազդեցություն է ունեցել գենետիկական հոգեբանության վրա: Հայտնի է Կ-ի խաղի տեսությունը:

Երկ. Լ association des idees, P., 1903 Leducation fonctionelle, P., 1931 Психология ребенка и экспериментальная педагогика, СПБ, 1911 Профессиональная ориентация, ее проблемы и методы, М., 1925.

Գրկ.Edouard Claparede, Geneve, 1941.