Jump to content

ՀՍՀ/ԿԼԱՊԵՅՐՈՆԻ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԼԱՊԵՅՐՈՆԻ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ, Կլապեյրոն—Մենդելեևի հավասարում (Բ. Կլապեյրոնի և Դ. Ի. Մենդելեևի անունով), իդեալական գազի վիճակի հավասարում.

,

որտեղ p-ն ճնշումն է, Vμ-ն՝ գազի մոլային ծավալը, T-ն՝ բացարձակ ջերմաստիճանը, R-ը՝ ունիվերսալ գազային հաստատունը: μ մոլային զանգվածով իդեալական գազի կամայական M զանգվածի համար Կ. հ. ունի

տեսքը (V-ն գազի ծավալն է): Կ. հ-ից բխում են Բոյլ-Մարիոտի օրենքը, Գեյ-Լյուսակի օրենքը և իդեալական գազերին վերաբերող մասնավոր այլ օրենքներ: Կ. հ-ով որոշակի ճշտությամբ նկարագրվում են փոքր խտության իրական գազերը բարձր ջերմաստիճանների դեպքում: