Jump to content

ՀՍՀ/ԿԼԵՄԱՆ ՌԵՆԵ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԼԵՄԱՆ (Clement) Ռենե (ծն. 18.3.1913, Բորդո), ֆրանսիացի կինոռեժիսոր: Սովորել է Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոցի ճարտարապետության բաժնում: ՛Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է Դիմադրության շարժմանը: Կ-ին ճանաչում բերած առաջին ռեժիսորական աշխատանքը «ճակատամարտ ռելսերի վրա» (1946) ֆիլմն է, որ պատմում է գերմանական զավթիչների դեմ ֆրանսիացի երկաթուղայինների պայքարի մասին: Նրա ստեղծագործության մեջ մեծ տեղ է գրավում երկրորդ համաշխարհային պատերազմի թեման («Նզովյալները», 1947, «Արգելված խաղեր», 1952, «Օրն ժամ», 1963 ևն): Է. Զոլայի լավագույն էկրանավորողն է («ժեր-վեզա», 1956, ըստ «Թակարդ» վեպի): ЗД. Лепроон П., Современные французские кинорежиссеры, пер. с франц., М.» 1960.