ՀՍՀ/ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐ
ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐ, երկրագնդի մարզեր, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է կիմայի ձևավորման յուրահատուկ պայմաններով: Կ. գ. կլիմայական շրջանցման ամենախոշոր միավորներն են: Առաջացումը պայմանավորված է մթնոլորտի ընդհանուր շրջանաձև զոնալ գոտիների գոյությամբ: Տարբերում են՝ 1. ցածր ճնշման հասարակածային զոնա, որը համընկնում է Արեգակի ամենաբարձր կեսօրյա դիրքի մարզի հետ և ըստ տարվա եղանակների տեղաշարժվում է աշխարհագրական հասարակածից հս. կամ հվ., 2. բարձր ճնշման մերձարևադարձային երկու զոնա պասսատների համակարգով, որոնք ջերմային հասարակածի հետ տեղաշարժվում են հս. կամ հվ., 3. բարեխառն գոտոլ ցածր ճնշման երկու զոնա՝ ցիկլոնների մեծ հաճախականությամբ, մթնոլորտի վերին շերտերում՝ արմ. հոսանքների գերակշռությամբ, 4. բարձր ճնշման բևեռային երկու մարզ: Հիմնական Կ. զ. ամբողջ տարին բնութագրվում են մթնոլորտի միևնույն զոնալ շրջանառության գերակշռությամբ. 1. հասարակածային կլիմայի գոտուն բնորոշ են հորդառատ տեղումները և չոր սեզոնների թույլ արտահայտվածությունը, 2. արևադարձային կլիմայի երկու գոտիներր բնութագրվում են չորայնությամբ, 3. բարեխառն կլիմայի երկու գոտիները՝ կտրուկ արտահայտված ջերմային կլիմայական սեզոններով, 4. արկտիկական և անտարկտիկական կլիմաների երկու գոտիները՝ դաժան կլիմայով և տեղումների սակավությամբ: Միջանկյալ Կ. գ. գտնվում են երկու հարակից զոնաների ազդեցության տակ. դրանք են՝ 5. երկու մերձհասարակածային գոտիները (հասարակածային մուսսոնային կլիմա) և 6. երկու մերձարևադարձային կլիմայի գոտիները:
