Jump to content

ՀՍՀ/ԿԼԻՄԱՅԱՎԱՐԺՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԼԻՄԱՅԱՎԱՐԺՈՒՄ, կլիմայահարմարում, ակլիմատիզացիա, գոյության նոր պայմաններին օրգանիզմների հարմարվելը: Չնայած Կ. տառացիորեն նշանակում է կլիմային վարժվել (հարմարվել), սակայն վաղուց այն գործածվում է լայն իմաստով, որտեղ բացի կլիմայից, որոշիչ նշանակություն ունեն նաև էկոլոգիական մյուս բոլոր գործոնները (հողայինը, բիոցենոզները ևն): Կ. կարող է ընթանալ երկու ուղիով՝ օրգանիզմների նյութափոխանակության փոփոխմամբ, նման փոփոխությունները (մոդիֆիկացում) ժառանգական չեն և որոշվում են օրգանիզմի ռեակցիայի նորմայով: Այս դեպքում պոպուլյացիաների (տեռախմբերի) կամ տվյալ տեսակի գենետիկական կառուցվածքը մնում է անփոփոխ: 2. Տեսակի գենետիկական կառուցվածքի փոփոխմամբ, որը դիտվում է որպես իսկական Կ.: Տեսակի գենետիկական կառուցվածքը որոշող և Կ. պայմանավորող գործոնը բնական ընտրությունն է: Օնտոգենեզում Կ. որոշվում է պոպուլյացիայի կամ տեսակի գենոֆոնդի հարստությամբ: Որոշ դեր են կատարում նաև ինքնածին մուտացիաները, սակայն դրանց հաճախականությունը մեծ չէ: Կ. կարող է տեղի ունենալ ապրելակերպի պայմանների փոփոխման պատճառով, օրինակ, անտառահատման կամ անտառատնկման, անապատների ոռոգման կամ ճահիճների չորացման դեպքերում որոշ օրգանիզմներ ոչնչանում կամ հեռանում են, մյուսները՝ հարմարվում: Բույսերիևկենդանիների կուլտուրական տեսակների ներմուծման դեպքում (տես Արհեստական ընտրության) մարդու անմիջական մասնակցությամբ և նպատակադրմամբ Կ. կրում է արհեստական բնույթ (արհեստական Կ.), իսկ բնության մեջ վայրի տեսակների տարաբնակեցումը քամու միգրացիաների, մարդու պատահական մասնակցությամբ բույսերի և կենդանիների տեղալիոխման, կենդանիների քոչի միջոցով դիտվում է որպես բնական Կ.: Բուսական և կենդանական տարբեր տեսակների տարաբնակեցմանը հնում նպաստել են քոչվոր ցեղերը, իսկ հետագայում՝ առևտրի և տրանսպորտի միջոցների զարգացումը: Կ. բավարար ճանաչում ունեցավ XVIII դ., երբ Տ. Հոսբոտը առաջինը տվեց աստիճանական Կ-ման գաղափարը: Հետագայում Կ-ման գործնական հարցերի լուծմամբ զբաղվեցին հայրևորդի՝ 0. Դեկանդոլը և Ա. Դեկանդոլը: Կ-ման տեսության և գործնականի զարգացման համար հիմնարար դեր խաղացին Չ. Դարվինի աշխատությունները: Ռուս գիտնականներ Կ. Ֆ. Ռուլեի և Ա. Պ. Բոգդանովի նախաձեռնությամբ 1860-ին սկսեց հրատարակվել «Ակլիմատիզացիա» («Аклиматизация») հանդեսը: Կ-ման վերաբերյալ հայտնի են ռուս գիտնականներ է. Լ. Ռեգելի և Ա. Ի. Բեկետովի աշխատությունները: Բույսերի Կ-ման գործում խոշոր ներդրում ունի Ն. Ի. վավիւովո: ՍՍՀՄ-ում Կ-ման տեսական և կիրառական զարգացմանը նպաստեցին ի. Վ. Միչուրինի և Մ. Ֆ. Իվանովի առաջարկած օրգանիզմների տարաբնակեցման իրագործելի մեթոդները: ՀՍՍՀ-ում բույսերի և կենդանիների Կ-ման տեսությամբ և գործնական հարցերով զբաղվում են ՀՍՍՀ ԳԱ բուսաբանության և կենդանաբանության ինստ-ները, ինչպես նաև գյուղատնտ. հ կենսբ. գիտ. հիմնարկներն ու նրանց մասնաճյուղերը, այդ թվում նաև բուսաբանական այգիներըևարգելանոցները: Բույսերի Կ-ման համար առավել որոշիչ են՝ օդի ջերմաստիճանը և խոնավությունը, տեղումների քանակն ու բաշխվածությունը, ձյան և սառցի ծածկույթի բնույթը, օղի շարժումը, լույսի ռեժիմը, հողի տիպը և դրա միկրոֆլորայի կազմը, բիոգեոցենոզի բնույթը, ինչպես նաև տվյալ բույսի կենսբ. առանձնահատկությունները: Ժող. տնտեսության համար բույսերի Կ. կարևոր պրոբլեմ է: Աշխարհագրական և կարգաբանական հեռավոր տեսակների տարաբնակեցման նպատակով Ի. Վ. Միչուրինը հաջողությամբ օգտագործեց հիբրիդացման մեթոդը: Կ-ման ագրոտեխնիկական ձևերից են՝ պատվաստումը, պարարտացումր, ոռոգումը, աճի խթանիչների օգտագործումը ևն: Հայաստանում կլիմայավարժվել են բույսերի ավելի քան 1200 ներկայացուցիչ Մեծ քանակի ծառատեսակներ են բերվել Ամերիկայից՝ եռափուշ գլեդիչիան, արծաթափայլ եղևնին, սև ընկոլգենին ևն, Հիմալայներից՝ հիմալայան մայրին, հիմալայան սոճին նն, Հեռավոր Արևելքից՝ ամուրյան խցանածառը, մաակի բալենին, մանջուրական ընկագենին, սիբիրյան խնձորենին ևն: 1937-ին հաջողությամբ կլիմայավարժվել է խորդենին: Կենդանիների Կ., կենդանիները հեշտ են կլիմայավարժվում մրցակիցներ չունեցող պայմաններում, օրինակ, Ավստրալիայի կենդանական աշխարհի ավելի քան 50-ը տարաբնակեցվել են Եվրոպայից, Ասիայից և Հյուսիսային Ամերիկայից: Տարբեր երկրների մոտ 160 տեսակ վայրի կաթնասունների արհեստական տարաբնակեցման փորձեր են կատարվել: ՍՍՀՄ-ում տարաբնակեցվել են 32 տեսակ՝ մշկամուկ, ամերիկյան ջրաքիս, կուղբ ևն: Թռչուններից տարաբնակեցվել և կլիմայավարժվել են կաքավը, փասիանը, ձկներից՝ ծածանը, բրամը, սիգը, մանրաձուկը ևն) Հաճախ կլիմայավարժվում են նաև ոչ ցանկալի տեսակներ, օրինակ, տարբեր երկրներից ԱՄՆ են թափանցել 180 տեսակ վնասատուներ, իսկ ԱՄՆ-ից Եվրոպա է բերվել կարտոֆիլի վնասատու կոհորաոյան բզեզը: ՀՍՄՀ-ում կլիմայավարժվել են ասուրական բծավոր եղջերուն, վայրի խոզը, սիգը, ծածանը ևն: Գյուղատնտ. կենդանիների Կ-ման համար բնական գործոնների հետ միասին որոշիչ են նաև տնտ. պայմանները՝ կերակրման մակարդակը, կերի քիմ. կազմը, կենդանու պահվածքը եխնամքը, տոհմային աշխատանքը, հիվան դությունները կանխարգելոդ միջոցառումները ևն: Կ-ման լավագույն ձևերից են միջցեղային տրամախաչումըևմիջտեսակային հիբրիդացումը: ՀՍՍՀ-ում կլիմայավարժվել են տավարի, ոչխարի, խոզի, այծիևթռչունների բազմաթիվ կուլտուրական ցեղեր: Անասնապահական մթերքների արտադրությունն արդյունաբերական հիմքերի վրա փոխադրելուն զուգընթաց ի հայտ են գալիս նոր գործոններ՝ արդյունաբերական աղմուկ, անբավարարմիկրոկլիմա, մկանային հոգնածություն, կենդանիների բարձր խտություն ևն, որոնքբացասաբար են անդրադառնում Կ-ման վրա: Հարմարվելու ընթացքում կենդանու օրգանիզմում առաջանում է սարեսային վիճակ:

Վ. Աբրահամյան