ՀՍՀ/ԿԼԻՄԱՔՍ
ԿԼԻՄԱՔՍ (հուն.—բառացի՝ սանդուղքի աստիճան, տարիքային շրջադարձ), կլիմակտերիկ շրջան, անցումային շրջան սեռական հասունությունից դեպի ծերություն: Կ. կանանց, արտահայտվում է դաշտանային ցիկլի (տես Դաշտան) պարբերականության խանգարմամբ, մինչև լրիվընդհատում, որը վկայում է կնոջ կյանքում նոր շրջանի՝ դաշտանադադարի (մենոպաոլզա) սկիզբը: Սովորաբար լի նում է 45—54 տարեկանում, հաճախ՝ 47 տարեկանում և շարունակվում 15—18 ամիս: Սակայն երբեմն նկատվում է նաևվաղաժամ Կ. (մինչև 40 տարեկանը) և ուշացած Կ. (55 տարեկանից հետո): Վաղաժամ Կ-ի պատճառներն են՝ ձվարանների առաջնային անբավարարությունը (ուշացած դաշտան՝ 17—18 տարե կանում), կյանքի ծանր պայմանները, վարակիչ հիվանդությունները, հոգեկան ցնցումները, կոնսսփտոլցիոն և ժառանգական նախատրամադրվածությունը: Ուշացած Կ. լինում է փոքր կոնքում առաջացած կանգային երևույթների, արգանդի մկանային ուռուցքների (ֆիբրոմիոմաներ) դեպքերում: Դաշտանը կարող է դադարել միանգամից կամ աստիճանաբար: Կլիմակտերիկ շրջանում հաճախ նկատվում են արգանդային արյունահոսություններ, որոնք պայմանավորված են ձվարանների ֆունկցիաների խանգարումներով և գրանցում դեղին մարմնի առաջացմամբ: Կ-ի հիմքում ընկած են կնոջ օրգանիզմում ցիկլային պրոցեսները կարգավորող մի շարք համակարգերի (ներառյալ կենտրոնական նյարդայինը՝ հիպոթալամուս, դիէնցեֆալ շրջան, հիպոֆիզ) և ձվարանների բարդ փոփոխությունները, որոնց հետևանքով ձվարաններում դադարում է ֆոլիկուլների հասունացումը և ձվազատումը (օվուլյացիա): Սակայն երբեմն դաշտանադադարից հետո ձվազատումը կարող է շարունակվել որոշ ժամանակ, իսկ ցիկլային փոփոխությունները կարգավորող հորմոնների արտադրությունը՝ նույնիսկ տարիներ: Կանանց մեծամասնության Կ. ընթանում է հարթ և չի ուղեկցվում հիվանդագին երևույթներով: Ձգձգվող կամ շացած Կ-ի դեպքում կարող են նկատվել արյունահոսություն կամ մի շարք խանգարումներ, որոնք հայտնի են «կլիմակտերիկ սինդրոմ» անվանումով: Նկատվում է առավելապես վաղ գարնանը և կապված է գարնանային հիպովիտամինոզի և արևային ճառագայթման նվազման հետ: Հիմնական գանգատը հանկարծակի առհոսումներն են, որոնք արտահայտվում են դեմքի, պարանոցի, ծոծրակի հանկարծակի կարմրությամբ, այրոցի զգացումով, քրտնարտադրությամբ: Առաջանում է գլխապտույտ, գլխացավ, սրտի թրթռոց, գրգռվածություն, անքնություն, վախի զգացում, ընկճվածություն, երբեմն՝ արյան ճնշման բարձրացում, ցավեր սրտի շրջանում, ծնկահոդերում: Բուժումը. ընդհանուր դիմադրողականության բարձրացում (լիարժեք հիգիենային ռեժիմ, դիետա, А, В, С խմբի վիտամիններ), գալվանացում, ջրաբուժություն, հորմոնա բուժություն (էստրոգեններ, անդրոգեններ և վերջիններիս զուգորդումները), ֆիզկուլտուրա և սպորտ: Կ. տղամարդկանց, սովորաբար սկսվում է 50—60 տարեկանում, երևույթները թույլ են արտահայտվում, սակայն ավելի երկարատև են: Կլիմակտերիկ սինդրոմն ընթանում է նյարդավեգետատիվ, սիրտ-անոթային և հորմոնային խանգարումներով, ուղեկցվում անքնությամբ, հիշողության թուլացմամբ, վախի զգացումով, աշխատունակության իջեցմամբ: Կարող է առաջանալ գլխապտույտ, ուշաթափություն, պուլսացիա գլխում, դեպի գլուխը և դեմքը ջերմության առհոսում, սրտի շրջանի ցավեր, արյան ճնշման բարձրացում: Սեռական զգացումները և կարողությունները թուլանում են, սակայն որոշ դեպքերում կարող են պահպանվել: Բուժումը. հորմոնների (անդրո-զեններ) օգտագործում:
