ՀՍՀ/ԿԼԻՄՈՎ
ԿԼԻՄՈՎ Վլադիմիր Յակովլևիչ 11(23).7. 1892, Մոսկվա—9.9.1962, Մոսկվա, ավիացիոն մոտորաշինության բնագավառի սովետական գիտնական, ավիացիոն շարժիչների կոնստրուկտոր: ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953), սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1940, 1957), ինժեներատեխ. ծառայության գեներալ-մայոր: Ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխ. ուսումնարանը (1918): 1935-ից ավիացիոն շարժիչների գլխավոր կոնստրուկտոր: Կ-ի ղեկավարությամբ ստեղծվել են կործանիչ և ռմբակոծիչ ավիացիայի հզոր շարժիչներ, որոնք մեծ դեր են խաղացել Հայրենական մեծ պատերազմի (1941—45) տարիներին: Ետպատերազմյան ժամանակաշրջանում նրա ղեկավարությամբ մշակվել են մի շարք օդային-ռեակտիվ շարժիչներ: ՍՍՀՄ II գումարման Գերագույն սովետի դեպուտատ: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1941, 1943, 1946, 1949): Պարգևատրվել է Լենինի 5 շքանշանով:
