Jump to content

ՀՍՀ/ԿԼԻՄՈՒԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԼԻՄՈՒԿ Պյոտր Իլյիչ (ծն. 10.7.1942, գ. Կոմարովկա, Բրեստի մարզի Քրեստի շրջանում), ՍՍՀՄ տիեզերագնաց-օդաչու, Սովետական Միության կրկնակի հերոս (1973, 1975), փոխգնդապետ: ՍՄԿԿ անդամ 1963-ից: 1969-ին ավարտե է Չեռնիգովի բարձրագույն ռազմ. ավիացիոն ուսումնարանը, 1977-ին՝ Յու. Ա. Գագարինի անվ. ռազմաօդային ակադեմիան: ՍՍՀՄ տիեզերագնացների ջոկատում է 1965-ից: 1973-ի դեկտ. 18—26-ը Վ. Վ. Լեբեդեի հետ որպես հրամանատար թռիչք է կատարել «Սոյուզ-13» տիեզերանավով: 1975-ի մայիսի 24-ից մինչև հուլիսի 26-ը Վ. ի. Սևաստյանովի հետ որպես հրամանատար թռիչք է կատարել «Սոյուզ-18» տիեզերանավով, որը 1975-ի մայիսի 26-ին կցվել է «Սալյուտ-4» ուղեծրային գիտակայանին (երկրամերձ ուղե-ծրրում էր 1974-ի դեկտ. 26-ից), և թռիչքը շարունակվել է «Սալրստ-4» ուղեծրակայանով: 1975-ի հուլիսի 26-ին, «Սոյուզ-18» տիեզերանավի և «Սալյուտ-4» կայանի տարակցումից հետո, անձնակազմը վայրէջք է կատարել «Սոյուգ-17» տիեզերանավով: 1978-ի հունիսի 27-ից հուլիսի 5-ը, ԼԺՀ-ի քաղաքացի Մ. Գերմաշևսկու հետ որպես տիեզերանավի հրամանատար թռիչք է կատարել «Սոյոլզ-30» տիեզերանավով, որը 1978-ի հունիսի 28-ին կցվել է «Սալյուտ-6»—«Սոյոլզ-29» ուղեծրային գիտական համալիրին: Պարգևատրվել է Լենինի շքանշանով: