Jump to content

ՀՍՀ/ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՄԱՀ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՄԱՀ, օրգանիզմի վիճակ, բնորոշվում է կյանքի արտաքին նշանների բացակայությամբ: Կ. մ-ի ժամանակ մարում են կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիաները, տեղի է ունենում գիտակցության կորուստ, ինքնաբուխ շնչառության և սրտի գործունեության բացակայություն, աչքերի բիբերի առավելագույն լայնացում, սակայն հյուսվածքներում որոշ ժամանակ պահպանվում են փոխանակության պրոցեսները: Սովորական ջերմաստիճանի պայմաններում Կ. մ. տևում է 4—6 ր, որից հետո անհնարին է դառնում վերականգնել կենտրոնական նյարդային համակարգի բնականոն գործունեությունը: Կ. մ-ի դեպքում անհապաղ կատարվող սրտի մերսումը, արհեստական շնչառությունը, արյան փոխներարկումը երբեմն հնարավոր են դարձնում վերականգնել օրգանիզմի հիմնական կենսական ֆունկցիաները: Որոշ դեպքերում (էլեկտրատրավմա, շնչահեղձություն ևն) արյան շրջանառության կանգը կարող է սկսվել փորոքների ֆիբրիլյացիայի հետևանքով: Այս դեպքում սրտի մերսման և արհեստական շնչառության հետ միասին անհրաժեշտ է դեֆիբրիլյացիա: Արյան հոսքի հանկարծակի ընդհատումից մահացման ժամանակը երկարում է մինչև 8—10 ր, որից հետո կենսական ֆունկցիաների լիարժեք վերականգնումը այլևս հնարավոր չէ: Տես նաև Մահ: