ՀՍՀ/ԿԼԻՆԿԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԼԻՆԿԵՐ (գերմ. Klinker), 1. Կ. մետալուրգիայում, դժվարահալ եռակալված զանգված, խողովակաձև պտտվող վառարաններում հանքաքարի և ցինկի, կապարի, անագի կոնցենտրատների մշակման մնացորդ: Մետալուրգիական հետագա վերամշակման համար օգտագործվում է որպես հումք: 2. Կ. ճանապարհային, բարձր ջերմաստիճանում թրծված մեծ ամրության աղյուս: Պատրաստվում է հատուկ (կլինկերային) կավից: Մուգ դարչնագույն կամ կապտակարմրավուն է: Օգտագործվում է ճանապարհների, փողոցների, արդ. շենքերի հատակների սալարկման համար: 3. Կ. ցեմենտի արտադրության մեջ, մինչև եռակալումը թրծված հումքային խառնուրդ (օրինակ, կրաքարի և կավի), օգտագործվում է ցեմենտի պատրաստման համար:
