ՀՍՀ/ԿԼԻՇԵ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԼԻՇԵ (ֆրանս. cliche), բարձր տպագրության եղանակով պատկերների պոլիգրաֆիական վերարտադրման տպաձև: Կախված բնագրի բնույթից՝ լինում է գծավոր (ստանում են միատեսակ հագեցվածության բնագրերից) և ցանցավոր (տարբեր հագեցվածության տարրերով կիսերանգ պատկերներից): Կ. պատրաստում են փայտի (տես փայտագրություն), լինոլեումի, ցինկի, արույրի, պղնձի, պլաստմասսայի վրա: Առավել տարածված է ցինկի Կ., որը պատրաստելիս պատկերը նախապես լուսանկարում են ժապավենի վրա, ֆոտոմեխանիկական եղանակով փոխադրում լուսազգայուն դաբաղվող շերտով պատած ցինկի թիթեղի վրա, ապա քիմ. կամ էլեկտրաքիմիական խածատման միջոցով խորացնում են տպագրվող տարրերի արանքները: Մեկ Կ-ից կարելի է արտատպել 40—50 հզ. տպվածք:
