ՀՍՀ/ԿԼԻՉ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԼԻՉ Նիկոլայ Ալեքսանդրովիչ (1895, Կարս—1941), ռազմական գործիչ, հրետանու գեն.լեյտենանտ (1940): Մասնակցել է Հայաստանում դաշնակցականների 1921-ի փետրվարյան խռովության ջախջախմանը (որպես Հայաստանի կարմիր բանակի 1-ին հրետանային մարտկոցի հրամանատար): Եղել է Հայկ. դիվիզիայի հրետանու պետ: Հետագայում ավարտել է Մ. Ֆրունզեի անվ. ռազմ, ակադեմիան (1928), աշխատել ՍՍՀՄ պաշտպանության մինիստրությունում: Հայրենական մեծ պատերազմի սկզբում նշանակվել է Արմ. ռազմաճակատի հրետանու հրամանատար, զոհվել է հոկտեմբերին: Պարգևատրվել է Կարմիր դրոշի 3 (մեկը՝ ՀՍՍՀ) ս. Լենինի շքանշաններով:
Գ. Մանուկյան
