Jump to content

ՀՍՀ/ԿԼՅՈՒՉԵՎՍԿԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԼՅՈՒՉԵՎՍԿԻ Վասիփ Օսիպովիչ (1841—1911), ռուս պատմաբան: Մոսկվայի հա-մսդսարանի պրոֆեսոր (1882-ից), Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1900-ից): Զբաղվել է ռուս, պատմության հարցերով՝ հնագույն ժամանակներից մինչև XIX դ.: Գրել է «Հին Ռուսիայի բոյարական դուման» (1882), «ճորտատիրական իրավունքի ծագումը Ռուսաստանում» (1885), «Եկատերինա II կայսրուհին. 1796—1896» (1896), «Պետրոս Մեծը իր աշխատակիցների շրջանում» (1901) ևն աշխատություններ: Կ-ու մեթոդոլոգիայի և պատմության ըմբռնման հիմքում ընկած են պոզիտիվիստական հայացքներ: Կ. ձգտել է հասարակության պալոմ. զարգացումը դիտել սո-ցիալ-տնտ. տեսանկյունից, սակայն հանգել է իդեալիստական եզրակացությունների: Նա չէր ընդունում սոցիալ-տնտ. ֆորմացիաների հաջորդականությունը, մասնավորապես ֆեոդալիզմի առկայությունը Ռուսաստանում Կ-ու քաղ. հայացքները զարգացել են բուրժուալիբերալ ուղղությամբ՝ աստիճանաբար մոտենալով կադետների կուսակցության աջ թևի դիրքերին: Կ. երբեք հանդես չի եկել բուրժուա-կալվածատիրական հասարակարգի հիմքերի դեմ, իսկ XIX դ. վերջից պաշտպանել է միապետությունը:

Երկ.Соч., т. 1-8, М., 1956—59Письма. Дневники. Афоризмы и мысли об истории, М., 1968.

Գրկ. Нечкина М.В., Василий Осипович Ключевский, М,» 1974.