ՀՍՀ/ԿԼՈՊՇՏՈՔ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԼՈՊՇՏՈՔ Ֆրիդրիխ Գոտլիբ (2.7.1724, Քվեդլինբուրգ—14.3.1803, Համբուրգ), գերմանացի բանաստեղծ, դրամատուրգ: Գրել է «Մեսսիադա» (հ. 1— 4, 1751— 73) կրոնա-էպիկական պոեմը, «Ադամի մահը» (1757), «Սողոմոն» (1764), «Դավիթ» (1772) բիբլիական թեմաներով ողբերգությունները, «Գերմանի ճակատամարտը» (1769), «Գերմանը և իշխանները» (1784), «Գերմանի մահը» (1787) եռերգությունը՝ Գերմանիայի հերոսական անցյալի մասին:
